11:57 | 03.04.20 | Նորություններ | 2236
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարությունում ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն:
Դրանով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով եւ պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության:
11:27 | 30.03.20 |
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական առումով պետք է խնդիր դնել, որպեսզի բոլոր աշակերտները տեխնիկապես լինեն հագեցված, ինչը կարեւոր է նաեւ մարզային համայնքներում ուսուցչական կադրերի պակասը հեռավար կրթությամբ լրացնելու առումով:
11:25 | 27.03.20 |
Կառավարության ղեկավարը ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ լրամշակել առաջարկությամբ նախատեսվող գործիքակազմերը եւ դրանք ներկայացնել կառավարություն: