13:49 | 01.04.20 | Նորություններ | 2431

Դիմե՛ք FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագրին

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր (ADVANCE STEM Research Grant Program):

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը։ Ծրագիրը հանդիսանալու է կամուրջ միջազգային հեղինակավոր գիտնականների եւ Հայաստանի հետազոտական խմբերի միջեւ, որպեսզի նրանք համատեղ աշխատեն նորարարական հետազոտական ծրագրերի վրա։

Երեք հետազոտական խմբերը կձեւավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից, որոնց կտրամադրվեն դրամաշնորհներ հետեւյալ թեմաների ուղղությամբ աշխատելու համար

• Կենսատնտեսություն՝ Biotechnology - towards a sustainable circular bioeconomy

• Մեքենայական ուսուցում՝ Statistical analysis of machine learning algorithms (SAM-lab)

• Նոր նյութեր՝ Stable perovskite materials for solar energy

Կարող եք ծանոթանալ դրամաշնորհային ծրագրի մանրամասներին եւ դիմել մինչեւ ապրիլի 10-ը:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում FAST-ը կազմակերպում է 3 առցանց տեղեկատվական հանդիպում այն միջազգային գիտնականների մասնակցությամբ, ովքեր ղեկավարելու են հետազոտական ծրագրերը։ Յուրաքանչյուր տեղեկատվական հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետազոտական ծրագրերից մեկին։

• Պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա)

Կենսատնտեսություն, ապրիլի 2, 13:00

https://zoom.us/j/422211997

• Պրոֆեսոր Առնակ Դալալյան, Փարիզի վիճակագրության եւ տնտեսագիտության կառավարման ազգային դպրոց (Ֆրանսիա)

Մեքենայական ուսուցում, ապրիլի 3, 11:00

https://zoom.us/j/305903444

• Դոկտոր Խաչատուր Մանուկյան, Նոթր Դամի համալսարան (ԱՄՆ)

Նոր նյութեր, ապրիլի 4, 17:30

https://zoom.us/j/756891196

Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին։