14:11 | 30.03.20 | Նորություններ | 79509
ԱՄՆ իշխանությունները սկսել են սմարթֆոնների միջոցով վերահսկել ամերիկացիների տեղաշարժը՝ կորոնավիրուսի համաճարակի տարածումը դադարեցնելու նպատակով:
Wall Street Journal-ի հաղորդմամբ, իշխանությունները անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում են ոչ թե կապի օպերատորներից, այլ մոբայլ հավելվածներում գովազդ տեղադրողներից:
Նշվում է, որ մարդկանց տեղաշարժին հետևում են ամերիկյան շուրջ 500 խոշոր քաղաքներում:
Տեղեկատվությունը կօգնի հասկանալ, թե որտեղ են մեծ թվով մարդիկ հավաքվում՝ այդպիսով նպաստելով վիրուսի տարածմանը, ինչպես նաեւ, թե որքանով են մարդիկ հետեւում տանը մնալու հորդորներին: