16:50 | 27.03.20 | Նորություններ | 252244
Դեռեւս արտակարգ դրության հայտարարմումից առաջ Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում եւ բուժ. հաստատություններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Երեւան եւ այլ վայրեր, առողջապահության նախարարությանը օժանդակելու նպատակով եւ համագործակցությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ:
Կառուցվել է ցանց, տեղադրվել եւ ավելացվել են սարքավորումներ, արագացվել են ինտերնետ արագությունները, ստեղծվել է անվճար WiFi հասանելիություն, ինչպես նաեւ անցկացվել է անվճար հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: Այժմ էլ գործընթացը շարունակվում է եւ կազմակերպություն հատուկ խմբերը իրականացնում են աշխատանքները:
«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության եւ առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք նաեւ, որ կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։
Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում՝ տեղափոխելով բոլոր գործարքներն առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից: Սակայն այս պայմաններում էլ, աշխատակիցները պահպանվում ինտերնետի եւ հերասոսակապի անխափան աշխատանքը: