18:07 | 26.03.20 | Նորություններ | 80191

Apple-ը կարող է հետաձգել iPhone 12-ի ներկայացումը

Apple-ը քննարկում է iPhone 12 5G սմարթֆոնի ներկայացումը հետաձգելու հնարավորությունը. աշնան փոխարեն միջոցառումը կարող է տեղի ունենալ առաջիկա ձմռանը:

Ընկերությունը քննարկում է նման հնարավորությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով պահանջարկի հնարավոր նվազման հավանականությունը, արտադրական աշխատանքների ձգձգումը, երկրների միջեւ թռիչքների սահմանափակումները եւ մի շարք այլ խնդիրներ:

Nikkei Asian Review-ի փոխանցմամբ, Apple-ում նաեւ մտավախություն ունեն, որ ճգնաժամային իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ բրենդի երկրպագուները չցանկանան անմիջապես թարմացնել իրենց սարքերը:

Հիշեցնենք, որ ընկերության երկու գլխավոր մրցակիցները՝ Samsung-ը եւ Huawei-ը, դեռ մեկ տարի առաջ են ներկայացրել իրենց առաջին 5G մոդելները:

Այս տարվա սկզբին Apple-ը հայտարարեց, որ ծրագրում է տարվա ընթացքում 100 մլն նոր սարք արտադրել, ինչպես նաեւ 4 նոր մոդել ներկայացնել: ԱՄՆ-ն եւ Եվրոպան, որոնք ներկայում կորոնավիրուսի համաճարակի խոշորագույն օջախներն են, Apple-ի արտադրանքի սպառման գլխավոր շուկաներն են: