17:20 | 20.03.20 | Նորություններ | 86081

Մի շարք փաթեթների ալիքներ հասանելի կլինեն Ucom TV-ի բաժանորդների համար՝ առանց հավելյալ վճարի

Մարտի 19-ից մինչեւ ապրիլի 30-ը Viasat, ֆիլմերի եւ մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքները առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն Ucom-ի հեռուստատեսային ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ uTV Box եւ uTV Box մարզային փաթեթների բաժանորդների:

«Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների եւ մտերիմների հետ, ինչպես նաեւ հոգ է տանում, որպեսզի իր բաժանորդներն իրենց ազատ ժամանակը անցկացնեն դիտելով միայն որակյալ ֆիլմեր, մանկական եւ ուսուցողական ալիքներ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք նաեւ, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր եւ մուլտֆիլմեր փոքրերի համար: