16:45 | 20.03.20 | Նորություններ | 2774

Ոստիկանություն. Վերջին օրերին սոցցանցերում խուճապ տարածող գրառումներն արվել են Ադրբեջանից

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր սոցիալական կայքերում հայտնաբերել է անհատական էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։

Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։