18:15 | 16.03.20 | Նորություններ | 7429

Ucom-ն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը եւ գնահատելով հանրապետության ինտերնետ եւ բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարեւորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:

Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված: Վաճառքի եւ սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ:

Գրասենյակներում եւ սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով եւ ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ:

Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ եւ օրվա ընթացքում ջերմաչափվում են:

Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են եւ աշխատում են 24/7 գրաֆիկով։

Բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝
ծառայությունների եւ սարքավորումների ձեռբերում՝ https://shop.ucom.am/
ծառայությունների վճարում՝ https://www.ucom.am/pay

Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։

uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։

Ստորեւ ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները եւ աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել․

Region

Community

Address ARM

Working days

Երեւան

Կենտրոն

ք. Երեւան, Հյուսիսային պողոտա թիվ 1 շենք, #2 տարածք

09:00-22:00 Երկուշաբթի-Շաբաթ, Կիրակի 10:00-22:00

Երեւան

Մալաթի Սեբաստիա

ք. Երեւան, Րաֆֆու 39/4

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Քանաքեռ-Զեյթուն

ք. Երեւան, Պ. Սեւակի փող. Թիվ 51/6

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Աջափնյակ

ք. Երեւան, Մարգարյան փ, 10/2

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Արաբկիր

ք. Երեւան, Կոմիտաս 30

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Ավան

ք. Երեւան, Խուդյակով փ. թիվ 220/5

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

էրեբունի

ք. Երեւան, Էրեբունի 20, տ.52

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Դավթաշեն

ք. Երեւան, Դավթաշեն 4-րդ թաղ., 11 շենքի հ. 1/2

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Նոր-Նորք

ք. Երեւան, Գայի պող. 16

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Երեւան

Շենգավիթ

ք. Երեւան, Բագրատունյաց 16 շենքի թիվ 115

09:00-18:00 Երկուշաբթի-Շաբաթ

Արագածոտն

Աշտարակ

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 6/2

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արագածոտն

Ապարան

Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 36/4

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արարատ

Արտաշատ

Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. թիվ 115/3

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արարատ

Մասիս

Արարատի մարզ, ք. Մասիս, Դպրոցականների փող. թիվ 3/1

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Արմավիր

Արմավիր

Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Հանրապետության 7

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք

Մարտունի

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երեւանյան փող. թիվ 50/1

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք

Գավառ

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 7

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Գեղարքունիք

Ճամբարակ

Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Սեպտեմբերի 21-ի 2/45

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի

Վանաձոր

Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 61

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի

Ալավերդի

Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան փող.

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Լոռի

Ստեփանավան

Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Բաղրամյան 2ա

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Կոտայք

Հրազդան

Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրո. թաղ., շուկայի հար. տարածք

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Կոտայք

Աբովյան

Կոտայքի մարզ,  ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, թիվ 22/2-4

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Շիրակ

Գյումրի

Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա փող. 7 շենք # 6 խանութ

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Շիրակ

Արթիկ

Շիրակի մարզ, ք. Արթիկ, Աբովյան փողոց թիվ 3/1

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք

Կապան

Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/44

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք

Քաջարան

Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Աբովյան փ. թիվ 4/67

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք

Ագարակ

Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի փող. # 2/4

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Սյունիք

Գորիս

Սյունիքի մարզ, ք. Գորիս, Գ. Աշոտի 27ա տարածք

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Վայոց Ձոր

Եղեգնաձոր

Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի # 18ա

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Վայոց Ձոր

Ջերմուկ

Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան 16/1

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ

Իջեւան

Տավուշի մարզ, ք. Իջեւան, Երեւանյան փող. թիվ 106

09:00-18:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ

Նոյեմբերյան

Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երեւանյան փ. թիվ 5/2-1 շենքի 1-ին հարկից տարածք

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ

Տավուշ

Բերդ

Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 23 ունիվերսամ խանութի մաս թիվ 5ա

12:00-15:00 Երկուշաբթի- ուրբաթ