16:51 | 12.03.20 | Նորություններ | 1864

«Թումո»-ն փակվում է մինչեւ ապրիլի 12-ը

Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն:

«Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ եւ բնականոն առօրյան», - ասված է Թումոյի պաշտոնական հաղորդագրության մեջ: