11:48 | 04.03.20 | Նորություններ | 2259

Հին iPhone ունեցողները կարող են Apple-ից փոխհատուցում ստանալ

Apple ընկերությունը հայտարարել է, որ համաձայն է $300-500 մլն փոխհատուցում տրամադրել այն iPhone ունեցողներին, որոնց սմարթֆոնները ծրագրային ապահովման համակարգի թարմացման արդյունքում սկսել են դանդաղ աշխատել:

Reuters-ի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ նրանք ծրագրային ապահովման թարմացված տարբերակն են ներբեռնել, սմարթֆոնները սկսել են վատ աշխատել: Արդյունքում, Apple-ը հերթական անգամ մեղադրվում է հին մոդելների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու մեջ, ինչի նպատակն է ստիպել դրանց տերերին նոր մոդել գնել:

Apple-ը չի ընդունել, որ չարաշահումներ է թույլ տվել, սակայն պատրաստ է վճարել գումարը: Եթե նշված գումարը բաժանվի բոլոր տուժողների միջեւ, որոնք օգտագործում են iPhone 6 եւ 7 մոդելներ, յուրաքանչյուրին կհատկացվի ընդամենը $25: