14:35 | 25.02.20 | Նորություններ | exclusive 5461

ՁԻՀ-ն օգնում է Մոլդովային՝ տեխնոլոգիական կրթության ռազմավարություն մշակել

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) ներգրավված է Մոլդովայի տեխնոլոգիական կրթության ռազմավարության մշակման աշխատանքներում:

Itel.am-ի հետ զրույցում հիմնադրամում հայտնել են, որ իրականացրել են լայնածավալ հետազոտություններ՝ հասկանալու Մոլդովայում առկա իրավիճակը եւ տեխնոլոգիական կրթության ոլորտի զարգացման հիմնախնդիրները եւ մարտահրավերները:

«Արդյունքում, մշակվել եւ ներկայացվել են մի շարք մոդելներ եւ սցենարներ՝ հասցեագրված ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական հեռանկարներին, որոնք կարող են խթանել Մոլդովայում տեխնոլոգիական կրթության զարգացումը»,- նշել են հիմնադրամում:

Հիմնադրամում հավելել են, որ ռազմավարության մշակման հարցերում ՁԻՀ-ը համագործակցում է Մոլդովայի կառավարության, USAID-ի, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերությունների մոլդովական ասոցիացիա (ATIC) Tekwill-ի, ինչպես նաեւ Մոլդովայի տեխնիկական համալսարանի եւ Արտադրական արդյունաբերության գործատուների ասոցիացիայի (APIP) հետ: