11:02 | 21.02.20 | Նորություններ | 13337
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերն ուղեւորվել են Գյումրի:
Գյումրիում բնակվող Թադեւոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ ապրել է վագոն-տնակում։
Բնակարանաշինության ծրագրով 2019-ին Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարեւոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսեւորումները:
«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում եւ ոգեւորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն՝ երազելու ուժ ունի, եւ դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաեւ երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադեւոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն եւ լավ հիշողություններ կպարգեւի նրանց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: