14:29 | 20.02.20 | Նորություններ | 8848
Synergy Indicata-ն, որը «Սիներջի» ընկերության մշակած՝ ռազմավարության իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման ծրագիր է, ներառվել է Gartner հեղինակավոր հետազոտական եւ խորհրդատվական ընկերության կողմից մշակված Market Guide for Strategy Execution Management Software ուղեցույցում։
Այս ցուցանիշով ընկերությունը 5-րդ տարին անընդմեջ իր ուրույն տեղն է գտնում նշված ուղեցույցում։
Synergy Indicata-ն ունի գործածության լայն շրջանակ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ Ռազմավարության կատարման կառավարում (Strategy Execution Management):
Ծրագիրն ապահովում է մի շարք պրակտիկ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բազմակողմանի հաղորդակցություն, ունենալ դինամիկ պորտֆոլիո եւ ծրագրի կառավարում, ինչպես նաեւ զբաղվել ներդրումային պորտֆելի մոդելավորմամբ եւ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմամբ: Ավելին, Synergy Indicata-ն առաջարկում է գործիքներ, որոնք կապ են ստեղծում ռազմավարությունների, չափումների եւ ռեսուրսների միջեւ:
««Սիներջի»-ում մենք ջանասիրաբար աշխատում ենք զարգացնելու եւ ավտոմատացնելու մեր լուծումները եւ ավելացնելու ավելի շատ հնարավորություններ մեր պրոդուկտներին: Ահա այդպես մենք կարող ենք վստահ լինել, որ ինֆորմացիոն կառավարման մեր համակարգերը կհամապատասխանեն մեր հաճախորդների հետագա բիզնես պահանջներին»,- ասել է «Սիներջի»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:
Synergy Indicata-ն վերջին տարիներին աջակցում է կառավարություններին, զարգացման կազմակերպություններին, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություններին բարելավել իրենց ռազմավարությունների իրականացումը, տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել, ինչպես նաեւ հասնել ավելի ազդեցիկ արդյունքի։