13:51 | 07.02.20 | Նորություններ | 2323

Google-ը հրաժարվում է YouTube-ի դասական դիզայնից

Google ընկերությունը հայտարարել է, որ շուտով կհրաժարվի YouTube-ի վեբ տարբերակի դասական դիզայնից:

YouTube-ի նոր դիզայնը բոլորի համար պարտադիր կդառնա մարտին: Ներկայում հասանելի է ինչպես դասական, այնպես էլ նոր տարբերակը:

Ընկերությունում նշել են, որ հարթակի դասական տարբերակը նախընտրողներն առաջիկայում կսկսեն ծանուցումներ ստանալ, որտեղ նրանց կառաջարկվի անցում կատարել YouTube-ի նոր դիզայնին:

Հիշեցնենք, որ 2017թ.-ից Google-ը սկսեց փոխել YouTube-ի դիզայնը, իսկ վերջնական տարբերակը ներկայացրեց 2019թ. նոյեմբերին: Նոր դիզայնը ներառում է ժամանակակից մի շարք հնարավորություններ, ներառյալ «մութ» ռեժիմը: