11:28 | 30.01.20 | Նորություններ | 2463

Off-Facebook Activity. նոր գործառույթը կմաքրի ցանցից դուրս ակտիվության պատմությունը

Facebook-ը թույլ կտա օգտատերերին մաքրել ցանցից դուրս իրենց ակտիվության պատմությունը՝ նորաստեղծ Off-Facebook Activity գործառույթի միջոցով:

Այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նոր գործառույթը թույլ կտա ջնջել այն անձնական ինֆորմացիան, որը Facebook-ը ստանում էր երրորդ կողմ հանդիսացող կայքերի կողմից: Սա հիմնականում վերաբերվում է այն կայքերին, որտեղ օգտատերերը Facebook-ի միջոցով նույնականացում են անցնում:

«Այլ բիզնեսները մեզ ուղարկում են տեղեկատվություն իրենց կայքերում ձեր ակտիվության մասին: Մենք էլ օգտագործում ենք այդ տեղեկատվությունը ձեզ համապատասխան գովազդներ ցուցադրելու համար: Այսօր արդեն դուք կարող եք տեսնել, թե հատկապես ինչ տեղեկատվություն ենք մենք ստանում եւ ցանկության դեպքում ջնջել այդ տեղեկատվությունը»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

Ստացվող տեղեկատվությունը ջնջելու համար հարկավոր է՝

- Մտնել կարգավորումների բաժին:
- Ընտրել «Facebook-ի ձեր ինֆորմացիան» կետը:
- Սեղմել Off-Facebook Activity կոճակը:
- Սեղմել «Ջնջել պատմությունը» կոճակը:

Գործառույթի մասին մանրամասները հասանելի են այստեղ: