10:48 | 29.01.20 | Նորություններ | 15815
Ucom շարժական կապի բաժանորդները հատուկ առաջարկի շրջանակներում կստանան 2X շատ ինտերնետ այն դեպքում, եթե ինտերնետի մի շարք փաթեթներ ակտիվացնեն Ucom հավելվածով։
Մասնավորապես, Ucom հավելվածի միջոցով ինտերնետի 300 ՄԲ ծավալով փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 600 ՄԲ, իսկ ակտիվացման համար կվճարեն 100 դրամ։ 500 ՄԲ ծավալով ինտերնետի փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 1000 ՄԲ՝ վճարելով 500 դրամ՝ նախկին 750 դրամի փոխարեն։ Իսկ 1 ԳԲ ինտերնետի փաթեթը Ucom հավելվածով ակտիվացնելիս բաժանորդները կստանան 2 ԳԲ 700 դրամով՝ նախկին 1000 դրամի փոխարեն։
«Ի դեպ, նախկին 2 ԳԲ ծավալով ինտերնետ փաթեթն այսուհետ կկազմի 3 ԳԲ եւ այն կարելի է ակտիվացնել 1200 դրամով նախկին 1500 դրամի փոխարեն։ 10 ԳԲ ծավալով փաթեթի գինն էապես նվազել է՝ կազմելով 3500 դրամ նախկին 5000 դրամի փոխարեն։ Բացի այդ, մենք ստեղծել ենք նոր՝ 20 ԳԲ ծավալով ինտերնետի փաթեթ, որի ակտիվացման գինը կազմում է 6500 դրամ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom հավելվածի միջոցով փաթեթներն ակտիվացնելու հնարավորություն ունեն Ucom շարժական կապի Կանխավճարային ծառայության, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ Ամսական ծառայության բաժանորդները։ Փաթեթները վավեր են 30 օրվա ընթացքում, բացառությամբ 300 ՄԲ ծավալով ինտերնետ փաթեթի, որը գործում է 1 օր։
Ucom հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։