11:04 | 25.01.20 | Նորություններ | 4459
Aybuben Ventures-ը ծրագրում է առաջիկայում $50 մլն ներդրում կատարել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում, հայտարարել է վենչուրային հիմադրամի հիմնադիր գործընկեր Ալեքսանդր Սմբատյանը՝ Entrepreneur.com-ի հետ զրույցում:
Aybuben Ventures-ը, որի գործունեության մեկնարկի մասին հայտարարվեց WCIT 2019-ի շրջանակում, իրեն դիրքավորում է որպես «առաջին համահայկական վենչուրային հիմնադրամ՝ Հայաստանի եւ հայերի համար»:
Ալեքսանդր Սմբատյանը տեղեկացրել է, որ 2020-2022թթ. ծրագրում են ներդրում կատարել ավելի քան 15 ընկերություններում, իսկ յուրաքանչյուր ներդրման միջին չափը կտատանվի $1 մլն-ից $3 մլն-ի սահմանում:
«Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ հետաքրքրված կլինեն մեր հիմնադրամով, և մենք համոզված ենք, որ շատերը մեզ կօգնեն կապեր հաստատել նաև այլ միջազգային ներդրողների հետ... Մեր գործընկերների հետ միասին ոչ միայն ստեղծում ենք հնարավորություններ՝ փոփոխություն իրականացնելու կարողություն ունեցող նոր ընկերությունների զարգացման համար, այլ նաեւ այն ընկերությունների համար, որոնք շահելու են միլիոնավոր հաճախորդների հավատարմությունը ամբողջ աշխարհում, շատ օգուտներ են տալու և, բնականաբար, շահույթ են գրանցելու»,- ասել է Ալեքսանդր Սմբատյանը: