Microsoft ընկերությունն իր Teams կորպորատիվ մեսենջերում ավելացրել է Walkie Talkie գործառույթը, որը թույլ կտա աշխատակիցներին հաղորդակցվել ռադիոկապի միջոցով:
Գործառույթը թեստավորման փուլում կգտնվի առաջիկա ամիսներին:
Այն նախատեսված է առաջին հերթին ցանցային աշխատակիցների, օրինակ, վաճառողների միջեւ շփման համար:
Նշվում է, որ նմանատիպ գործառույթ արդեն ունի Apple-ը, որը թույլ է տալիս ռադիոկապով հաղորդակցվել Apple Watch-ի միջոցով:
Հիշեցնենք, որ Microsoft-ը գործարկեց Teams մեսենջերը 2017թ.: 2019թ. ավարտին Teams-ից օրական օգտվում է 20 մլն օգտատեր, իսկ, օրինակ, նրա մրցակից Slack-ից՝ 12 մլն: