12:04 | 25.12.19 | Նորություններ | 18074

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու համար

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ «Հեռահաղորդակցության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, նորագույն տեխնոլոգիաների, նոր ստարտափներին, գաղափարներին աջակցելու համար» անվանակարգում:

    2019թ. ընթացքում որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաեւ՝ հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

    «Որակի նշան 2019» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում:

    Մասնագետների ու ընկերությունների ընտրությունն ու մրցանակաբաշխությունը իրականացվել են «Որակի նշան» ընկերության կողմից: