12:30 | 13.12.19 | Նորություններ | 2244

    Google Assistant-ի ձայնային թարգմանիչը թույլ կտա շփվել 44 լեզուներով

    Google Assistant-ում հայտնվել է իրական ժամանակում աշխատող ձայնային թարգմանիչ, որը 44 լեզու գիտի:

    Պոլիգլոտ ռեժիմի շնորհիվ օգտատերերը կկարողանան մոռանալ լեզվական պատնեշի մասին եւ կշփվեն ավելի քան 44 լեզուներով:

    Ձայնային թարգմանիչը ակտիվացնել կարելի է, օրինակ, «Ok Google, եղիր իմ թարգմանիչը» կամ «Ok Google, օգնիր ինձ իտալերեն խոսել» արտահայտություններով: Այնուհետեւ «Օգնականը» ինքնաբերաբար կսահմանի կիրառվող լեզուն, եւ թարգմանված տեքստը կներկայացնի էկրանին:

    Գործառույթի նորմալ աշխատանքի համար զրուցակիցները պետք է հերթով շփվեն, իսկ «խելացի» հուշումները, որոնք երեւում են էկրանին, կօգնեն արագացնել գործընթացը:

    Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Google-ի խելացի ձայնային օգնականը կկարողանա 27 լեզուներով բանավոր խոսքը թարգմանել իրական ժամանակում:
    Նորամուծությունն առաջինը ներդրվել էր Google Home Hub-ում: