15:49 | 11.12.19 | Նորություններ | 8002

Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է ավելի շահավետ

Beeline-ը տեղեկացնում է, որ ամանորյա առաջարկի շրջանակում Samsung A30s եւ Samsung Galaxy A10 սմարթֆոնների գները դարձել են ավելի շահավետ:

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի սպասարկման գրասենյակներում եւ առցանց խանութում համապատասխանաբար՝ 111 900 (4660 ամսական) եւ 71 900 (3000 ամսական) դրամով:

Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա 033 կոդով հատուկ հեռախոսահամար։

Հիշեցնենք, որ միանալով «Սմարթ 1500» սակագնային փաթեթին բաժանորդները կստանան հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Սմարթֆոնի գնումը կարելի է ձեւակերպել նաեւ ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով եւ 0% տարեկան տոկոսադրույքով։ Առաջարկը գործում է մինչեւ հունվարի 31-ը ներառյալ։ Ակցիան իրականացվում է «Յունիբանկ»-ի հետ համատեղ:

«Ամանորին ընդառաջ Beeline-ը յուրահատուկ հնարավորություն է տալիս իջեցված գնով ձեռք բերել նորաոճ սմարթֆոններ եւ ստանալ առցանց հաղորդակցվելու համար 100 ԳԲ գերարագ ինտերնետ երկու ամսվա համար: Մեր 033 կոդով հատուկ հեռախոսահամարը եւս մեկ հաճելի ամանորյա նվեր կդառնա մեր բաժանորդների համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։