Xiaomi ընկերությունը, որը վերջին շրջանում ակտիվորեն շուկա է բերում սմարթ սարքեր, ներկայացրել է 8HMilan Smart Electric Bed խելացի մահճակալը:
Երկտեղանոց մահճակալն ունի երկու էլեկտրական շարժիչ, իսկ ներքնակի երկու կեսերը կարող են բարձրանալ եւ իջնել՝ իրարից անկախ:
Սարքը կառավարել կարելի է ինչպես կոճակների օգնությամբ, այնպես էլ ձայնային հրահանգներ տալով:
Xiaomi-ի մահճակալն ունի 5 ռեժիմ՝ հարթ, հակախռմփացնող, կարդալու, հեռուստացույց դիտելու, ինչպես նաեւ ռեժիմ, որը թույլ է տալիս ձեզ տիեզերքում զգալ:
Մահճակալը կարող է պահել մինչեւ 1 տոննա ծանրություն: Այսօր արդեն Xiaomi-ն կմեկնարկի քրաուդֆանդինգ արշավ՝ մահճակալի արտադրությունը սկսելու համար: Նախապատվերների գինը $280 է: