TikTok չինական հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել կարճ երաժշտական տեսանյութերով, ճանաչվել է աշխարհում ամենաարագ աճ գրանցող հավելվածը:

Հավելվածը մինչ օրս ներբեռնվել է ավելի քան 1.5 մլրդ անգամ: Միայն վերջին 1 տարում այն ներբեռնել են 600 մլն անգամ:

Ընդհանուր ներբեռնումների ծավալով չինական հավելվածը զիջում է միայն WhatsApp-ին եւ Facebook Messenger-ին:

TikTok-ն ամենատարածվածն է Հնդկաստանում, որտեղ ներբեռնումների թիվը հասել է 1.5 մլրդի, որին հաջորդում են Չինաստանը եւ ԱՄՆ-ն: