13:21 | 17.10.19 | Նորություններ | 9143
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի Տավուշի մարզում Պառավաքար գյուղում Չիլինգարյանների կիսակառույց տան շինարարությունը:
Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարեւոր են համարում հեռավոր մարզերում եւ հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:
«Ինձ ոգեւորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից եւ ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա եւ՛ ուժեղ կամքի, եւ՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Պառավաքարում Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է: