11:39 | 01.10.19 | Նորություններ | 1631

Հայտնի են WCIT 2019-ի բացման բանախոսները

WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է Երեւանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։

Հոկտեմբերի 7-ին բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։


Համաժողովի այս տարվա խորագիրն է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։