16:36 | 07.08.19 | Նորություններ | 3786

Google-ը կփակի Trips հավելվածը

Google-ը պատրաստվում է փակել Trips հավելվածը, որը նախատեսված է ճանապարհորդություններ պլանավորելու համար:

Նշվում է, որ հավելվածի գործառույթների մեծ մասը կտեղափոխվի Google-ի որոնողական համակարգ, ինչպես նաեւ «Քարտեզներ» հավելված:

Google-ում նշել են, որ ճամփորդությունների համար նախատեսված հատուկ հավելվածի զարգացումը շարունակելը նպատակահարմար չէ, քանի որ որոնողական համակարգը եւ «Քարտեզներ» ծառայությունն արդեն առաջարկում են ճանապարհորդել պատրաստվող մարդկանց համար գործիքների մեծ փաթեթ: