12:36 | 07.08.19 | Նորություններ | 3109
Opensignal-ի նոր զեկույցը պնդում է, որ Samsung սմարթֆոններն ինտերնետ ներբեռնման արագությամբ առաջատարն են աշխարհում:
Այս ցուցանիշով Samsung-ն առաջ է անցել նախորդ տարվա առաջատարներ Apple-ից եւ Huawei-ից:
Հետազոտությունն ընդգրկում է 2019թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը:
Samsung սմարթֆոն ունեցողներն, օրինակ, Կանադայում օգտվել են 55 Մբ/վ արագությունից: Huawei-ի դեպքում դա կազմել է 50 Մբ/վ, իսկ Apple-ի դեպքում՝ 31 Մբ/վ:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ եթե Apple-ը որոշել է կենտրոնանալ այնպիսի հնարավորությունների վրա, ինչպես դեմքերի ճանաչումը, տեսախցիկի որակը եւ այլն, ապա Samsung-ը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել LTE ցանցի արագությանը:
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ: