14:07 | 18.07.19 | Նորություններ | 2388

Google-ը նոր էմոջիներ է ներկայացրել

Google-ը 65 նոր էմոջի է ներկայացրել, որոնք հասանելի կդառնան Android Q օպերացիոն համակարգում:

Նոր էմոջիները կիրառության մեջ կմտնեն Android Q-ի պաշտոնական գործարկումից հետո:

Էմոջիների միջազգային օրը Apple-ը եւս ներկայացրել էր նոր էմոջիներ, որոնք հասանելի կլինեն աշնանը, երբ շուկայում հայտնվեն նոր iPhone-ները եւ iOS 13 օպերացիոն համակարգը:

Էմոջիների միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 17-ին: Օրը նշանավորվել է էմոջիներին նվիրված միջոցառումներով եւ նոր պրոդուկտների գործարկմամբ: