11:17 | 17.07.19 | Նորություններ | 2605

Apple-ը նոր էմոջիներ է ներկայացրել

Apple-ը, էմոջիների միջազգային օրվա առթիվ, ներկայացրել է նոր էմոջիներ, որոնք հասանելի կլինեն աշնանը,երբ շուկայում հայտնվեն նոր iPhone-ները եւ iOS 13 օպերացիոն համակարգը:

Ընկերությունն, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 59 նոր էմոջի:

Էմոջիների միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 17-ին: Օրը նշանավորվում է էմոջիներին նվիրված միջոցառումներով եւ նոր պրոդուկտների գործարկմամբ: