17:33 | 08.07.19 | Նորություններ | 1874

2019թ. առաջին կիսամյակում հավելվածների ներբեռնման եւ գնումների վրա $39,7 մլրդ է ծախսվել

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին աշխարհում Google Play-ից եւ AppStore-ից օգտվողները մոբայլ հավելվածների ներբեռնման եւ գնումների վրա ծախսել են $39,7 մլրդ:

Sensor Tower-ի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 15%-ով:

App Store-ում ($25,5 մլրդ) օգտատերերը շատ ավելին են ծախսել, քան Google Play-ում ($14,2 մլրդ): Նշված ժամանակահատվածում ամենաեկամտաբերն են դարձել հետեւյալ խաղերը՝ Honor of Kings, Fate/Grand Order, Monster Strike, Candy Crush Saga, PUBG Mobile:

Ոչ խաղային հավելվածների շարքում առաջատար է օնլայն ծանոթությունների հարթակ Tinder-ը: Վերջինիս վրա 2019թ. առաջին կեսին օգտատերերը ծախսել են $497 մլն, ինչը 32%-ով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Երկրորդ հորիզոնականում Netflix ծառայությունն է, որը Google Play-ին եւ AppStore-ին, ընդհանուր առմամբ, բերել է $399 մլն: YouTube-ն այս վարկանիշում հինգերորդն է:

Ամենաշատ ներբեռնվող մեսենջերների շարքում առաջատար են WhatsApp-ը, Facebook Messanger-ը եւ Facebook-ը: Կարճ տեսանյութերի փոխանակման TikTok հավելվածը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, որին հաջորդում է Instagram-ը: