15:27 | 27.06.19 | Հարցազրույցներ | exclusive 63340

DataArt. Ինժեներների համար ապահովում ենք աջակցության անհավանական մակարդակ

Անցած շաբաթ Երեւան էին ժամանել DataArt ընկերության մասնագետներ Իհոր Չուլլինդան եւ Իվան Բազայչենկոն:

Նրանք դասախոսել են «ԲարՔեմփ Երեւան» չկոնֆերանսի ընթացքում, որի պաշտոնական հովանավորն է DataArt ընկերությունը:

Լեհական Լյուբլինից ժամանած #Javascricpt-ի մասնագետ Իհոր Չուլլինդան պատմել է ոլորտի վերջին նորությունների մասին: Սանկտ Պետերբուրգից Իվան Բազայչենկոն էլ #DevOps-ի մասնագետ է, որը խոսել է #Azure-ում .Net-ի կիրառությունների մասին։

Itel.am-ը զրուցել է մասնագետների հետ:

-Սա ձեր առաջին այցն է Հայաստան: Ի՞նչ գիտեիք հայաստանյան ՏՏ ոլորտի մասին մինչ այս այցը:

Իհոր Չուլլինդա. Հաճախ էի լսում, թե ինչպես են DataArt-ի թոփ մենեջերները խոսում Երեւանի՝ գրասենյակ բացելու համար հեռանկարային վայր լինելու մասին:

Իվան Բազայչենկո. Ես լսել եմ, որ Երեւանը ծրագրավորման տարածաշրջանային կենտրոններից է, ինչպես, օրինակ, Սիլիկոնյան հովիտը:

-Այս օրերին DataArt Երեւանն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը: Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մասնագետներին, որոնք դիտարկում են DataArt-ը որպես իրենց հաջորդ ընկերություն:

Իհոր Չուլլինդա. Կարեւոր է իմանալ, որ DataArt-ն աշխատանքի չի ընդունում ծրագրավորողների կոնկրետ մեկ նախագծի համար, եւ երբ ինչ-որ նախագիծ ավարտվում է, նրանց չի ազատում աշխատանքից: Ընտրության փուլը կարող է երկար տեւել, բայց արդյունքում աշխատակցին հենց այնպես հրաժեշտ չեն տա: Ես ինքս շատ հաճախ եմ նախագծեր փոխել: Այստեղ աշխատելու ժամանակի 60%-ի ընթացքում ներգրավված եմ եղել ինչ-որ նախագծերում, իսկ 40%-ի ժամանակ կա՛մ հետազոտություններով եմ զբաղվել, կա՛մ սպասել հաջորդ նախագծին: Ուզում եմ ասել, որ DataArt-ն ապահովում է կայունություն եւ ինժեներին աջակցության անհավանական մակարդակ:

Իվան Բազայչենկո. Խորհուրդ կտայի ընտրել DataArt-ը, քանի որ ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս որակավորմանը եւ շատ բան է անում որակավորման մեջ ներդրում կատարելու առումով: Խոսքը ինչպես սերտիֆիկատների, այնպես էլ գործուղումների մասին է:

DataArt-ի մասին բոլորը դրական են արտահայտվում: Նույնիսկ այն մասնագետները, որոնք դուրս են գալիս աշխատանքից, բացասական ոչինչ չեն ասում: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մասնագետը դուրս է եկել աշխատանքից եւ որոշ ժամանակ անց վերադարձել:

photo © Մեդիամաքս

- Դուք աշխատում եք DataArt-ի երկու տարբեր գրասենյակներում՝ Լեհաստանում եւ Ռուսաստանում: Ձեր տեղական շուկաներում ո՞րն է DataArt-ի մրցակցային առավելությունը՝ շուկայի այլ ընկերությունների համեմատ:

Իհոր Չուլլինդա. DataArt-ը տալիս է հնարավորություն ցանկության դեպքում աշխատել ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Եթե համեմատենք այլ աութսորսինգ ընկերությունների հետ Լեհաստանում, ապա DataArt-ում իսկապես ընդառաջում են, օգնում են տեղափոխության, փաստաթղթերի ձեւակերպման հարցերում:

Օրինակ՝ ես հաճախ եմ մեկնում ընկերության այլ երկրների գրասենյակներ՝ գործուղումների:

Իվան Բազայչենկո. Սանկտ Պետերբուրգում մի խնդիր է առկա՝ ընկերություններն ընտրում են չափից շատ մասնագետների եւ հաճախ առանց խորանալու: Արդյունքում, ստացվում է այնպես, որ նախագծերի սղության պատճառով շատերը հայտնվում են «պահեստայինի նստարանին»: DataArt-ում այդպես չի լինում: Իմ պարագայում պահեստում առավելագույն ժամկետը մեկ ամիսն է:

Բացի այդ, DataArt-ում շատ զարգացած է պրակտիկայի համակարգը: Այնպես որ, մենք միշտ ուրախ ենք նոր մասնագետների ողջունել ընկերությունում:

Նարինե Դանեղյան