12:35 | 13.06.19 | Նորություններ | 2266

Apple-ը եւ Microsoft-ը ներկայացրել են նոր հավելված Windows 10-ի համար

Apple-ը եւ Microsoft-ը համատեղ նոր հավելված են մշակել՝ iCloud Drive, նախատեսված Windows 10 օպերացիոն համակարգի համար:

Նոր ծրագիրը, որը հնարավորություն է տալիս համակարգչից մուտք ստանալ դեպի ամպային պահոց, արդեն հասանելի է Microsoft Store-ի պաշտոնական խանութում:

Սա երկու խոշորագույն մրցակիցների համագործակցության եզակի օրինակ է: iCloud Drive-ի հիմքում OneDrive-ի տեխնոլոգիան է: