14:22 | 13.05.19 | Նորություններ | 2298

Նոր PlayStation-ը շուկայում կհայտնվի 2020թ. աշնանը

Sony ընկերության PlayStation 5-ը շուկայում կհայտնվի 2020թ. նոյեմբերին:

Այն կարժենա $500: Ըստ կանխատեսումների, միչեւ 2022-ի գարուն, ընկերությունը կվաճառի PlayStation 5-ի 21 մլն օրինակ:

Նշենք, որ առաջին PlayStation-ը շուկայում հայտնվեց 1994թ. դեկտեմբերին: Ամենաթարմ տարբերակը՝ PlayStation 4-ը, շուկայում է 2016թ. նոյեմբերից:

Sony ընկերության նախագահ Կենյիտիրո Յոսիդան 2018թ. խոսել էր նոր PlayStation-ի արտադրության անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ այն կփոխարիներ արդեն 5 տարեկան PlayStation 4-ին: