21:41 | 07.05.19 | Նորություններ | 3282

Հայ համահիմնադիրներ ունեցող Pinngle ստարտափը $12 մլն ներդրում է ստացել  

Հայ համահիմնադիրներ ունեցող Pinngle մեսենջերը, որն ունի ավելի քան 3 մլն օգտատեր եւ թույլ է տալիս իրականացնել վիդեո եւ աուդիո զանգեր ու փոխանակվել հաղորդագրություններով, $12 մլն ներդրում է ստացել։

Հավելվածը կարող է աշխատել այնպիսի վայրերում, որտեղ նմանատիպ այլ հավելվածներ արգելափակված են, այդ թվում՝ ինտերնետի հասանելիությունը սահմանափակող երկրներում։

Pinngle Messenger-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, ինչպես նաեւ Windows, Linux, and Mac համակարգչային տարբերակներով։

Հավելվածը կարողանում է զանգերի կայուն որակ ապահովել նաեւ այն ժամանակ, երբ ինտերնետը դանդաղ է, ներառյալ 2G ցանցում։  

2016թ․ ստեղծված հավելվածի օգտատերերի մեծամասնությունը Մերձավոր Արեւելքից եւ Արեւելյան Ասիայից է։