12:50 | 29.04.19 | Նորություններ | 2377

WCIT 2019-ի տեղեկատվության պաշտոնական աղբյուրներն արդեն հասանելի են

WCIT 2019-ի կազմակերպչական հարցերով զբաղվող գրասենյակը բացել է հոկտեմբերին Երեւանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։

Համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների եւ հովանավորների մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։

Կայք: https://wcit2019.org/
Facebook: https://www.facebook.com/wcit2019yerevan/
YouTube: https://www.youtube.com/channel/UCcq1urbbUt6ItySOpcuseAQ
Twitter: https://twitter.com/WCIT2019
LinkedIn: https://www.linkedin.com/company/wcit-2019/
Instagram: https://www.instagram.com/wcit2019/
Telegram: https://t.me/joinchat/AAAAAFfF4qqwjU3Oksd1xQ

Հապարակվել է նաեւ միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը:



Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձեւաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։