12:23 | 09.04.19 | Նորություններ | 8956

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կարելի է գնել «iPhone Xs» եւ «iPhone Xs Max»՝ «եւ» սակագնային պլանի շրջանակում

Այսուհետ գնելով «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «եւ» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային եւ դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:

Սմարթֆոնի մոդել

Ամսավճար* 
(դրամ` ներառյալ ԱԱՀ)

iPhone Xs 64 ԳԲ

33 500

iPhone Xs Max 64 ԳԲ

37 000

Բաժանորդագրության ժամկետը 24 ամիս է:

Ծառայությունների ներառված փաթեթներ

- 10 ԳԲ
3500 րոպե ցանցի ներսում եւ դեպի ՄՏՍ Ռուսաստան
- 150 րոպե ՀՀ այլ, 374 97 and 374 47 ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա
- 1000 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ամսավճարը ներառում է թե տրամադրվող ծառայությունների դիմաց 3500 դրամ վճարը, եւ թե սմարթֆոնի համար ամսական գումարը:

Տրամադրվող ինտերնետ-փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից եւ երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է 500 ՄԲ ինտերնետ-փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով: