11:00 | 08.04.19 | Նորություններ | 1756

Ընտրվել են ԱՏՁՄ վարչության անդամներն ու նախագահը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովում նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը: Վերջինս նախագահում է ԱՏՁՄ-ն 2015 թ.-ից:

ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվել է նաեւ վարչության նոր կազմը: ԱՏՁՄ վարչության անդամներն են VMware ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, ՎՕԼՕ ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Լայմտեխ» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գեւորգյանը, «Դ-Լինք ինտերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «ՖայմԹեք» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Է-Հայք» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, իսկ «Մակադամիան Էյ Ար» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը ընտրվել է որպես վերստուգող:

ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը կայացել է ապրիլի 5-ին՝ ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների եւ ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում ամփոփվել են միության կողմից կատարված աշխատանքներն ու նախագծվել առաջիկա ծրագրերն ու ռազմավարությունը: