13:05 | 22.03.19 | Նորություններ | 2823

Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի հնարավոր չեղարկման հեռանկարին:

«Մեր ակտիվ գործողությունների շնորհիվ ԵԱՏՄ-ում ռոումինգի արժեքը զգալիորեն նվազել է: Ցանկանում եմ նշել, որ տարածքի մասշտաբները նույնպես ազդեցություն ունեն: Մենք աշխատում ենք ԵԱՏՄ-ում ներկայացված կոնկրետ ընկերությունների հետ, որպեսզի այս մոտեցումը հնարավոր լինի տարածել միության ամբողջ տարածքում»,- ընդգծել է նա:

Հարցին, թե կոնկրետ երբ է պետք այս հարցում զարգացումներ սպասել, Տիգրան Սարգսյանը դժվարացել է կոնկերտ ժամկետներ նշել: Նրա խոսքով, նախ պետք է ավարտվեն խորհրդատվությունները բիզնեսի, բջջային կապի օպերատորների հետ:

«Սակայն ռոումինգի վերացումը, իհարկե, կխթանի ինտեգրացիոն գործընթացները»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: