17:32 | 18.03.19 | Նորություններ | 4856

FAST հիմնադրամը եւ Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալությունը կհամագործակցեն

Մարտի 15-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ջակարտայում ստորագրվել է «Հայաստանի Գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) եւ Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության (BeKraf) միջեւ ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ու «ԲեԿրաֆ» գործակալության փոխնախագահ Սուլիստիանտին:

Երկու հաստատությունները նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել՝ այդ թվում արհեստական բանականության, վիրտուալ իրականության, ռոբոտատեխնիկայի եւ այլ գործիքների կիրառմամբ:

Արմեն Օրուջյանը հանդիպել է նաեւ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի եւ բարձրագույն կրթության նախարարության գլխավոր տնօրեն Պատդոնո Սուվինյոյի հետ: Քննարկմանը մասնակցել են նաեւ 15 համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: