17:19 | 12.03.19 | Նորություններ | 3056

Ծրագրավորման հիմունքներին նվիրված անվճար դասընթաց է մեկնարկում

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը՝ Hero House-ի եւ Երեւանի Գլաձոր համալսարանի համատեղ մեկնարկում են ծրագրավորման դասընթաց:

1 ամիս տեւողությամբ անվճար դասընթացին գրանցվելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմումը։ Թեմաներին կարելի է ծանոթանալայստեղ:

Դասընթացն անցկացվում է Երեւանի «Գլաձոր» համալսարանում:

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցի առաքելությունն է օգնել ապագա եւ սկսնակ ծրագրավորողներին ձեռք բերել հիմնաքարային գիտելիքներ՝ ծրագրավորման եւ ալգորիթմական մտածողության բնագավառներում, պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է ծրագրավորումը, ովքեր են ծրագրավորողները, ինչպես կարելի է դառնալ լավ ծրագրավորող եւ ինչ է սպասվում իրենց մասնագետ դառնալու ճանապարհին: