13:35 | 11.03.19 | Նորություններ | 10027

Ucom-ի նոր՝ uGo 7500 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան կիսվել ինտերնետի ծավալով

Գարնանային տոների շրջանակում՝ մինչեւ ապրիլի 7-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի նոր՝ uGo 7500 սակագնային պլանին միանալու դեպքում բաժանորդները կստանան 2-րդ քարտը՝ 70 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալն առանց հավելյալ վճարի մտերիմներից մեկի հետ կիսելու համար։

uGo 7500-ին 12 կամ 24 ամսով միանալու դեպքում բաժանորդները կկարողանան ձեռք բերել Huawei նորագույն շարժական մոդեմն ընդամենը 1 դրամով։

«Բայց սա էլ ամենը չէ։ Այն բաժանորդները, որոնք միացել են շարժական ինտերնետի բոլորովին նոր՝ uGo 7500 սակագնային պլանին 24 ամսով, մոդեմ ձեռք բերելու հետ միաժամանակ, կարող են օգտվել նաեւ Alcatel կամ Huawei որակյալ պլանշետ ձեռք բերելու հնարավորությունից՝ դրա դիմաց վճարելով ամսական առնվազն 2990 դրամ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Գարնանային տոների շրջանակում Ucom ընկերությունը հատուկ առաջարկով է հանդես եկել նաեւ նոր սմարթֆոն ձեռք բերել ցանկացող եւ Ucom շարժական կապի առավելությունները գնահատող հաճախորդների համար։ Մանրամասները ներկայացված են պաշտոնականկայքում։