17:56 | 07.03.19 | Նորություններ | 11822

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գարնանային առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ից գարնանային տոների առթիվ Samsung, iPhone, Honor, Xiaomi եւ այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչեւ ս.թ. ապրիլի 7-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

«Y» սակագնային պլանով տրամադրվում են հետեւյալ ծառայությունները՝

- Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն,
- 5 ԳԲ ինտերնետ,
- 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 եւ +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան,
- 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո,
- 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր:

«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, եւ սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետեւ՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: