16:03 | 07.03.19 | Նորություններ | 11840

Skillotron. Հայ ծրագրավորողներն ամենաարագն են աշխարհում

Հայ ծրագրավորողներն աշխարհում ամենաարագներից են:

Այս մասին են վկայում ՏՏ մասնագետների համար նախատեսված Skillotron թեստային հարթակի տվյալները, որոնք վերլուծել են DataArt ընկերության մասնագետները:

Հայ ծրագրավորողների շրջանում հարթակում ամենատարածվածը Quality Assurance (QA) թեստերն են (25,26 %): Դրան հաջորդում են Java Script (11,58 %) թեստերը:

Նշվում է, որ Skillotron-ում ցանկացած բաժնի 1 մակարդակը հայ ծրագրավորողն անցնում է միջինը 27 վայրկյանում: Միեւնույն 10 հարցերին պատասխանելու համար արգենտինացիներից պահանջվում է 43, բուլղարներից՝ 41, ռուսներից՝ 34 վայրկյան: