12:25 | 01.03.19 | Նորություններ | 8807

Ucom-ում գործում է «Նվիրի՛ր սմարթֆոն, որի մեջ սեր կա» առաջարկը

Մարտի 1-ից ապրիլի 7-ը Ucom-ում գործելու է «Նվիրի՛ր սմարթֆոն, որի մեջ սեր կա» գարնանային առաջարկը։

Դրա շրջանակներում Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով Xiaomi Redmi Note 6 Pro կամ Samsung Galaxy J6 + սմարթֆոնները կանխիկ կամ ապառիկ տարբերակով ձեռք բերելու դեպքում Ucom Կանխավճարային ծառայության, ինչպես նաեւ հետվճարային Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։

«Բոլոր նրանք, ովքեր գարնան տոների ընթացքում նախատեսել են գեղեցիկ անակնկալ մատուցել իրենց մտերիմներին, այս առաջարկի շնորհիվ ոչ միայն սմարթֆոն կնվիրեն, այլեւ մեծ ծավալի շարժական ինտերնետ։ Վստահ եմ, որ Ձեր սիրելիները մեծապես կգնահատեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Xiaomi Redmi Note 6 Pro սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 99.900 դրամով, իսկ Samsung Galaxy J6 + -ը՝ 88.800 դրամով։ Բոլոր այլ սմարթֆոնների ձեռքբերման պարագայում Ucom Կանխավճարային ծառայության, ինչպես նաեւ հետվաճարային Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։