11:24 | 01.03.19 | Նորություններ | 1893

Աղբյուր. Apple-ը մարտի վերջին կներկայացնի AirPods 2 ականջակալները

Apple ընկերությունը, ըստ շրջանառվող լուրերի, մարտի 25-ին կկազմակերպի հատուկ միջոցառում, որտեղ կներկայացնի AirPods 2 անլար ականջակալները:

AppleSfera պորտալի տեղեկություններով, նոր ականջակալները խանութներում կհայտնվեն արդեն մարտի 29-ին: Նշվում է, որ մարտի 28-ից կդադարի AirPods 1-ի խանութներ մատակարարումը:

AirPods 2-ը կլինի ջրակայուն, կունենա կատարելագործված անլար չիպ՝ iPhone-ին արագ միացման համար: Նոր ականջակալները նաեւ կաշխատեն Siri ձայնային օգնականի հետ: