Apple ընկերությունն աշխատում է MacBook Pro շարքի նոր նոթբուքի ստեղծման ուղղությամբ:
Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է TF International Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի տեխնոլոգիաների մասին իր կանխատեսումներով:
Նա տեղեկացրել է, որ 16-դյույմանոց նոթբուքի թիրախում կլինեն գեյմերները եւ դիզայներները:
Ակնկալվում է, որ Apple-ը հսկա նոթբուքի ստեղծման մասին կհայտարարի այս տարվա ընթացքում: