12:02 | 22.02.19 | Նորություններ | 9070

Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր

Beeline Ստարտափ Ինկուբատորը մինչեւ փետրվարի 26-ը կընդունի երրորդ ինկուբացիոն շրջանի հայտեր:

«Մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք երկու ինկուբացիոն շրջան, եւ 12 թիմեր հաջողությամբ ավարտել են մեր դասընթացները ու արդեն որոշակի շոշափելի արդյունքների հասել։ Նրանք մասնակցել եւ հաղթել են բազմաթիվ մրցույթներում, մասնակի ֆինանսավորում ստացել, որոշներն արդեն դուրս են եկել շուկա եւ հաճախորդներ ունեն թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Վստահ եմ, երրորդ շրջանը կլինի էլ ավելի հաջող, քանի որ մենք էլ ենք սովորում եւ զարգանում մեր ստարտափների հետ միասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին՝ առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից եւ ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։