18:05 | 21.02.19 | Նորություններ | 4392
Դիջիթեյն հայկական ՏՏ ընկերությունն օրերս ներկայացրել է իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին:
Դիջիթեյնը ICE London-ին, որտեղ ներկայացված էին աշխարհի լավագույն ծրագրային ապահովում տրամադրող ընկերությունները, մասնակցում էր արդեն չորրորդ տարին անընդմեջ:
«Մեր տաղավարն այս տարի 5 անգամ ավելի մեծ է, քան նախորդ տարի: Մենք 50 հոգուց բաղկացած մեծ թիմով ենք ներկայացնում մեր լուծումները: Մեր նորարարական լուծումներից է DGBuilder գործիքը, որն ավտոմատացնում է կայքերի կառուցման գործընթացը եւ թույլ է տալիս մեր գործընկերներին հաշված րոպեների ընթացքում ամբողջովին պատրաստ կայք գործարկել»,- նշել է Դիջիթեյնի կոմերցիոն տնօրեն Սուրեն Խաչատրյանը:
Մի շարք նորությունների հետ մեկտեղ ընկերությունը նաեւ բարձրաձայնեց համագործակցության պայմանագիր կնքելու մասին խաղային կոնտենտ մատակարարող Novomatic ընկերության հետ՝ դառնալով տարածաշրջանի միակ լիցենզավորված ներկայացուցիչը: