18:14 | 15.02.19 | Նորություններ | 6852

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրապարակել է ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ. հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են.

1. Ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երեւան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների:

Հղում կայքին

2. Ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի եւ այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հղում կայքին