17:50 | 11.02.19 | Նորություններ | 9281
Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրով՝ ընկերության սպասարկման կենտրոններում Samsung, iPhone, Honor, Xiaomi եւ այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:
Առաջարկը գործում է մինչեւ ս.թ. փետրվարի 18-ը (ներառյալ):
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ:
«Y» սակագնային պլանով տրամադրվում են հետեւյալ ծառայությունները՝
- Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն,
- 5 ԳԲ ինտերնետ,
- 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ այլ ցանցեր, +374 97 եւ +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան,
- 10 000 րոպե ցանցի ներսում՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո,
- 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր,
50 ԳԲ ինտերնետ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար հարկավոր է ուղարկել *440# հրահանգը:
Նշվում է, որ «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, եւ սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետեւ՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: